
Ամպլիպուլս թերապիա (սինուսոիդային-փոփոխական հոսանք)
10 ֏
1
Նկարագրություն
Ամպլիպուլս թերապիան էլեկտրոդների և թաց հիդրոֆիլ միջադիրների միջոցով որոշակի հատկանիշներով փոփոխական էլեկտրական հոսանքով տեղային ազդեցության մեթոդ է։ Թերապիան առաջացնում է անոթաշարժ և շնչառական կենտրոնների ակտիվացում, բարձրացնում է աղիների և լեղուղիների տոնուսը, խթանում է ներքին օրգաններում տրոֆիկ (սնուցող) գործընթացները, վերականգնում է ֆունկցիան և խթանում է հյուսվածքների ռեգեներացիան։ Նկատվում է արյան շրջանառության, հյուսվածքների սնուցման, նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակի, նյութափոխանակության, էնդոկրին և հորմոնալ համակարգերի ֆունկցիաների բարելավում։
Բուժական ներգործությունները. Նեյրոխթանիչ, ցավազրկող, անոթալայնիչ և տրոֆիկ (սնուցող)։ Ամպլիպուլս թերապիան ցուցված է ծայրամասային նյարդային համակարգի ցավային համաշտանիշների (նևրալգիա, նևրիտ, ռադիկուլիտ, պլեքսիտ նեյրոմիոզիտ, կաուզալգիա), վեգետատիվ նյարդային համակարգի խնդիրների (Ռեյնոյի հիվանդություն, սիմպատոգանգլիոնիտներ), հիպերտոնիկ հիվանդության I-II աստիճանների, շնչառական օրգանների հիվանդությունների (խրոնիկ բրոնխիտ, խրոնիկ թոքաբորբ, բրոնխիալ ասթմա), ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունների (ստամոքսի ֆունկցիոնալ խանգարումներ, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդություններ, ռեֆլյուքս էզոֆագիտ, դիսկինետիկ փորկապություն, լեղուղիների դիսկինեզիա), հոդային հիվանդությունների (ռևմատոիդ արթրիտ, դեֆորմացնող արթրոզ, պերիարթրիտ), էնուրեզ, կանացի սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների, խրոնիկ պրոստատիտի, ֆունկցիոնալ իմպոտենցիաի դեպքում։
Բուժման ցուցումները, կարգն ու տևողությունը սահմանվում է բուժող բժշկի կողմից։



