
Մանկական լոգոպեդ — 1 այցը
5 000 ֏
Մնացել է ընդամենը 1 հատ
1
Նկարագրություն
Մանկական լոգոպեդը մասնագետ է, որը հայտնաբերում է խոսքային խանգարումները երեխայի մոտ, ինչպես նաև օգնում է նրան դառնալ ավելի ուշադիր, ավելի լավ մտապահել ինֆորմացիան, ավելի ճիշտ կառուցել բառերն ու նախադասությունները և արտաբերել դրանց։ Մանկական լոգոպեդներն ունեն մանկական հոգեբանի և մանկավարժի հմտություններ։ Նրանք տիրապետում են խոսքի շտկման մեթոդների լայն գործիքակազմի և մեթոդների, որից յուրաքանչյուր երեխայի դեպքում կազմում են աշխատանքի անհատական ռազմավարություն։ Մասնագետն իրականացնում է երեխայի հետ հատուկ պարապմունքներ, որոնք պետք է կրեն պարբերական բնույթ՝ առավելագույն արդյունքի հասնելու համար։ Լոգոպեդի աշխատանքն օգնում է երեխային ձեռք բերել և զարգացնել մի շարք հմտություններ, մասնավորապես՝ ճիշտ արտաբերել հնչյունները (առանց՝ դիսլալիայի/թլվատության,կակազության, ռինոլալիայի/ռնգախոսության), գրագետ խոսել և գրել, շիտակ կազմել բառերն ու նախադասությունները, ստեղծագործել-կազմել պատմվածքներ և փոխադրություններ, խոսել առանց կակազելու, զարգացնել-ձևավորել խոսքի ռիթմն ու հստակությունը։
Լոգոպեդի ծառայությունները ցուցված են այն դեպքերում, երբ երեխայի մոտ դիտվում է խոսքի խանգարում կամ նվազած է այլ մարդկան խոսքի ընկալումը։
Մանկական լոգոպեդները «Արարատ» մոր և մանկան առողջարանում աշխատում են այնպիսի երեխաների հետ, որոնք ունեն
• Խոսքի զարգացման հապաղում
• Խոսքի ունակության կորուստ
• Հնչյունների և բառերի սխալ արտաբերում
• Նախադասությունները ճիշտ կազմելու դժվարություն կամ անկարողություն
• Կարդալու և գրելու խնդիրներ
• Խոսքի ոչ ճիշտ ընկալում
• Չեն կարողանում կազմել պատմվածքներ կամ պատմել կարդացածը (լսածը)
• Կակազում են
• Լսողության, տեսողության, խոսքի օրգանների պաթոլոգիայի պատճառով ունեն խոսքի խնդիրների
• Խոսքի հետտրավմատիկ կամ հետվիրահատական խանգարում
• Ուշադրությունը կենտրոնացնելու, հիշել-մտապահելու խնդիրներ
Մեր լոգոպեդները աշխատում են ցանկացած տարիքի երեխայի հետ։ Մինչև 1 տարեկան և միջին ու ծանր աստիճանի վարքային խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատանքը հնարավոր է կատարվի խնամակալի ներկայությամբ։
Առաջնային ընդունելության ժամանակ մանկական լոգոպեդը գնահատում է երեխայի բառապաշարը, նախադասություններ կազմելու ունակությունը, արտասանությունը և հաղորդակցման հմտությունները։ Ավելի մեծ տարիքի երեխաների հետ գրելու և կարդալու ունակությունը, մտածողությունը։ Լիարժեք զննության և գնահատման հիման վրա մասնագետը կազմում է աշխատանքի պլանը։ Լոգոպեդի աշխատանքն իրականացվում է խաղային մեթոդով, ինչն օգնում է պահպանել երեխայի հետաքրքրությունը ուսուցման և շտկման համար անհրաժեշտ ժամանակի ընթացքում։
Բուժման վերջում լոգոպեդը կազմում է խորհուրդներ (հատուկ վարժությունների և զարգացնող խաղերի տեսքով) ծնողների համար, որին նրանք պետք է հետևեն տանը, բուժման արդյունքներն առավել արդյունավետորեն և արագ ամրապնդելու համար։ Պարապմունքների տևողությունն ու հաճախությունը սահմանվում է մասնագետի կողմից (երեխայի և/կամ խնամակալի համաձայնությամբ)։


