Մանկական լոգոպեդ — 1 այցը

Մանկական լոգոպեդ — 1 այցը

5 000 ֏

Մնացել է ընդամենը 1 հատ

1

Նկարագրություն

Մանկական լոգոպեդը մասնագետ է, որը հայտնաբերում է խոսքային խանգարումները երեխայի մոտ, ինչպես նաև օգնում է նրան դառնալ ավելի ուշադիր, ավելի լավ մտապահել ինֆորմացիան, ավելի ճիշտ կառուցել բառերն ու նախադասությունները և արտաբերել դրանց։ Մանկական լոգոպեդներն ունեն մանկական հոգեբանի և մանկավարժի հմտություններ։ Նրանք տիրապետում են խոսքի շտկման մեթոդների լայն գործիքակազմի և մեթոդների, որից յուրաքանչյուր երեխայի դեպքում կազմում են աշխատանքի անհատական ռազմավարություն։ Մասնագետն իրականացնում է երեխայի հետ հատուկ պարապմունքներ, որոնք պետք է կրեն պարբերական բնույթ՝ առավելագույն արդյունքի հասնելու համար։ Լոգոպեդի աշխատանքն օգնում է երեխային ձեռք բերել և զարգացնել մի շարք հմտություններ, մասնավորապես՝ ճիշտ արտաբերել հնչյունները (առանց՝ դիսլալիայի/թլվատության,կակազության, ռինոլալիայի/ռնգախոսության), գրագետ խոսել և գրել, շիտակ կազմել բառերն ու նախադասությունները, ստեղծագործել-կազմել պատմվածքներ և փոխադրություններ, խոսել առանց կակազելու, զարգացնել-ձևավորել խոսքի ռիթմն ու հստակությունը։ Լոգոպեդի ծառայությունները ցուցված են այն դեպքերում, երբ երեխայի մոտ դիտվում է խոսքի խանգարում կամ նվազած է այլ մարդկան խոսքի ընկալումը։ Մանկական լոգոպեդները «Արարատ» մոր և մանկան առողջարանում աշխատում են այնպիսի երեխաների հետ, որոնք ունեն • Խոսքի զարգացման հապաղում • Խոսքի ունակության կորուստ • Հնչյունների և բառերի սխալ արտաբերում • Նախադասությունները ճիշտ կազմելու դժվարություն կամ անկարողություն • Կարդալու և գրելու խնդիրներ • Խոսքի ոչ ճիշտ ընկալում • Չեն կարողանում կազմել պատմվածքներ կամ պատմել կարդացածը (լսածը) • Կակազում են • Լսողության, տեսողության, խոսքի օրգանների պաթոլոգիայի պատճառով ունեն խոսքի խնդիրների • Խոսքի հետտրավմատիկ կամ հետվիրահատական խանգարում • Ուշադրությունը կենտրոնացնելու, հիշել-մտապահելու խնդիրներ Մեր լոգոպեդները աշխատում են ցանկացած տարիքի երեխայի հետ։ Մինչև 1 տարեկան և միջին ու ծանր աստիճանի վարքային խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատանքը հնարավոր է կատարվի խնամակալի ներկայությամբ։ Առաջնային ընդունելության ժամանակ մանկական լոգոպեդը գնահատում է երեխայի բառապաշարը, նախադասություններ կազմելու ունակությունը, արտասանությունը և հաղորդակցման հմտությունները։ Ավելի մեծ տարիքի երեխաների հետ գրելու և կարդալու ունակությունը, մտածողությունը։ Լիարժեք զննության և գնահատման հիման վրա մասնագետը կազմում է աշխատանքի պլանը։ Լոգոպեդի աշխատանքն իրականացվում է խաղային մեթոդով, ինչն օգնում է պահպանել երեխայի հետաքրքրությունը ուսուցման և շտկման համար անհրաժեշտ ժամանակի ընթացքում։ Բուժման վերջում լոգոպեդը կազմում է խորհուրդներ (հատուկ վարժությունների և զարգացնող խաղերի տեսքով) ծնողների համար, որին նրանք պետք է հետևեն տանը, բուժման արդյունքներն առավել արդյունավետորեն և արագ ամրապնդելու համար։ Պարապմունքների տևողությունն ու հաճախությունը սահմանվում է մասնագետի կողմից (երեխայի և/կամ խնամակալի համաձայնությամբ)։

Ձեզ նույնպես դուր կգա