Էլեկտրոֆորեզ

Էլեկտրոֆորեզ

10 ֏

Մնացել է ընդամենը 1 հատ

1

Նկարագրություն

Էլեկտրոֆորեզը իր արդյունավետության և կողմնակի ազդեցությունների գրեթե բացակայության պատճառով հիանալի բուժական միջոց է, որն ունի ցավազրկող, հակաայտուցային, մկանները թուլացնող, հանգստացնող, միկրոշրջանառությունը բարելավող, վերականգնողական գործընթացներն արագացնող, կենսաբանական ակտիվ նյութերի (վիտամինների, միկրոտարրերի, հորմոնների) արտադրությունը խթանող և, ընդհանուր առմամբ, օրգանիզմի պաշտպանական ուժերն ակտիվացնող ազդեցություն։ Այս պատճառով այն լայնորեն կիրառվում է մի շարք հիվանդությունների բուժման գործընթացում. բրոնխիալ ասթմա, թոքաբորբ, բրոնխիտ, տրախեիտ, պլևրիտ, ռինիտ, ֆարինգիտ, տոնզիլլիտ, ֆրոնտիտ, գաստրիտ, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդություններ, խոլեցիստիտ, պանկրեատիտ, կոլիտ, I-II աստիճանի զարկերակային հիպերտենզիա, հիպոտոնիա, աթերոսկլերոզ, ստենոկարդիա, երակների վարիկոզ լայնացում, շողացող առիթմիա, էնդարտերիիտ, պիելոնեֆրիտ, ցիստիտ, ուրետրիտ, պրոստատիտ, էնդոմետրիոզ, նևրիտ, նևրալգիա, ռադիկուլիտ, միգրեն, նևրոզ, միջողնային աճառի ճողվածք, անքնություն, պլեքսիտ, պարեզ և պարալիզ, օստեոխոնդրոզ, օստեոարթրոզ, արթրիտ և պոլիարթրիտ, սպոնդիլյոզ, հոդախախտեր և կոտրվածքներ, կոնտրակտուրա, շաքարային դիաբետ, մի շարք այլ մաշկային, աչքի և ատամնաբուժական հիվանդություններ։ Բուժական կուրսի տևողությունը, կախված հիվանդությունից, 7-14 օր է, տարեկան 2 անգամ։

Ձեզ նույնպես դուր կգա