Չորսխցիկային գալվանական լոգանք

Չորսխցիկային գալվանական լոգանք

10 ֏

Մնացել է ընդամենը 1 հատ

1

Նկարագրություն

Բուժական էֆեկտը ստացվում է ջերմային, իոնային և անդադար հոսանքի ազդեցությունների համակցության շնորհիվ։ Քառախցիկ գալվանական լոգանքի շնորհիվ խթանվում է արյունամատակարարումը, բարելավվում է հյուսվածքների նյութափոխանակությունը, անցնում է ցավը։ Այն ցուցված է վերջույթների արյունամատակարարման խանգարումների, ռևմատիկ և հետտրավմատիկ վիճակների ժամանակ։ Ունի նաև հանգստացնող և իմունոմոդուլյատոր ազդեցություն։ Այս ամենի հետևանքով չորսխցիկանի գալվանական լոգանքները ցուցած են տարբեր գենեզի արթրիտների, դեֆորմացնող արթրոզի, վիբրացիոն հիվանդության (ձեռքերի անոթասպաստիկ հիվանդությոան, սպիտակ մատների համախտանիշի, պսևդո-Ռեյնոյի համախտանիշի), դիաբետիկ պոլինեյրոպաթիաների, արթրոպաթիաների, ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների (նևրիտների, նևրալգիաների, նեյրոպաթիաների, նեյրոմիոզիտների), վերին և ստորին վերջույթների անոթների աթերոսկլերոզի (հատկապես սկսման շրջանում), նյութափոխանակության և սնուցախանգարման վիճակների ժամանակ, ինչպես նաև վերջույթների կոտրվածքների վերականգնողական բուժման նպատակով։ Բուժման տևողությունը 7-14 օր է, ամեն երկու օրը մեկ անգամ, տարեկան 1-2 անգամ։

Ձեզ նույնպես դուր կգա