Գնդևանք

Գնդևանք

10 ֏
1

Նկարագրություն

Գնդևազ գյուղից դեպի արևմուտք՝ Ջերմուկից 20կմ հեռավորության վրա գտնվում է Գնդևանք միջնադարյան եկեղեցական համալիրը (931-938թթ.)։ Կառուցման մասին կան բազմաթիվ վարկածներ։ Վարկածներից մեկի համաձայն՝ այն կառուցվել է Սյունյաց իշխանուհի Սոփիայի կարգադրությամբ։ Սոփիան Վասպուրականի իշխան Գրիգոր Արծրունու դուստրը և Գագիկ թագավորի քույրն էր, որն ամուսնացած էր Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի հետ։ Սոփիայի գրությունը կարելի է տեսնել եղեղեցու պատին. “Մատանի էր անակն Վայոց Ձոր, շինեցի զսա և եդի ակն ի վերայ”։ Գնդևանք այցելությունը հիանալի հնարավորություն է՝ տեսնելու հրաշալի պատմամշակույթային կենտրոն, զգալու հայկական դավանանքի հոգևոր ուժը̦ կատարելու ուխտագնացություն ինքնամաքրման և ինքնաճանաչողության բարձրացման նպատակով, ինչպես նաև հանդիպելու և շփվելու մենակյացների հետ, որոնք արդեն 2014թ-ից դարձյալ բնակվում են այնտեղ և իրենց աղոթքներով ու աշխատանքով վերականգնում են ու պահպանում Գնդևանքը։ Հնում՝ դարեր առաջ̦ Երբ աստղերն ավելի փայլուն էին̦ Իսկ արևն՝ ավելի մոտ̦ Ճգնավոր էր ապրում Ձորում այս քարքարոտ։ Ժայռակերտ մատուռում, Ամենքից հեռացած, Ձեռքերն էր կարկառում̦ Աղոթում առ Աստված… Նույն ժամանակ հեռու Սյունյաց աշխարհում՝ Իր ամրոցում շքեղ, Մի իշխան էր ապրում։ Մի օր այնպես եղավ̦ Դաժան մարտի պահին̦ Սև թշնամու սուրը Խոցեց իշխանին։ Ինչպես բազում անգամ, Նա կռվել էր երկար. Կենաց մահու կռիվ Տվել ոսոխներին։ Կռիվներից կարծես Նա հոգնել էր ահա Ու քնել էր՝ Քնով անդառնալի։ Աշխարհի ծայրերից Բժիշկներ, կախարդներ Բոլորվեցին շուրջը Քաջարի իշխանի, Ասում էին, թե նա, Ով իշխանին փրկի, Կստանա մեծ անուն, Կալվածքներ վիթխարի։ Բայց ո՛չ դարման, ո՛չ դեղ, Ո՛չ կախարդանք զորեղ, Չէին կարող բուժել Վերքերն իշխանի… ***** Իր սենյակում մթին, Հյուծված ու դալկացած, Աղոթում էր անհույս Սոփիա իշխանուհին։ Աղոթում էր նա Լուռ, լացակումած՝ Աղերսելով փրկել Սիրեցյալին։ Աղոթում էր երկար՝ գիշեր ու զօր, Աղոթքի մեջ քնած՝ երազ տեսավ մի օր. Ձորում մի քարքարոտ Կորացած ծերունին Աղոթում էր կրքոտ Իր իշխանի համար, Եվ նյութացավ մրմունջը Բարի ճգնավորի Սոփիա իշխանուհու Անուրջի մեջ ահա։ Լույսի թևով եկավ, Պատեց ամրոցը սև, Իջավ անձայն, բուժեց Վերքերն իշխանի... Բացվեց առավոտը Սյունյաց լեռնաշխարհի Ու տարածվեց լուրը իշխանի փրկության Արդեն ամեն գյուղից ու գավառից Լսվում էին ձայներ ուրախության։ Գտավ գեղեցկուհին ձորն իր երազի Ու վաճառեց գինդերը զմրուխտե, Վարձեց շինարարներ տաղանդավոր, Որ այդ վայրում զորեղ՝ վանք կառուցեն։ Շատ դարեր են անցել այս դեպքերից հետո Ավերվել են բազում ամրոցներ ու բերդ Անցել են, գնացել իշխանները հերթով Լոկ գործն իշխանուհու կմնա հավետ։ Եվ աշխարհից բոլոր արդեն քանի տարի Տարբեր ուխտավորներ հենց այստեղ են գալիս, Գալիս աղոթելու իրենց հոգու համար, Ամոքելու վերքերն անբուժելի։ Եվ հիշում են նրանք իշխանուհուն վսեմ Տեսնում գործը նրա հրաշալի Ինչպես գեղեցկուհու գինդերը զմրուխտե Գմբեթ ու վանք դարձան Վայոց Ձորի։ Լեռներում ծվարած գյուղից փոքր ինչ հեռու Վայոցձորյան կիրճում դրախտային Մինչև հիմա էլ Գնդեվանքն է իշխում Բուժիչ զորությամբ իր հեքիաթային։ ********************************************************************************

Ձեզ նույնպես դուր կգա