
Լնդերի մերսում հանքային ջրով
10 ֏
Մնացել է ընդամենը 1 հատ
1
Նկարագրություն
Հանքային ջրով լնդերի մերսումն արդյունավետ միջոց է բերանի խոռոչի տարբեր հիվանդությունների բուժման համար։ Որոշակի կարգավորված ճնշմամբ բերանի խոռոչում կատարվող այս ոռոգումը փաստացի իրականացնում է հիդրո- և թերմոմերսում, ինչը նպաստում է հյուսվածքների արյունամատակարարման բարելավմանը։ Այդ իսկ պատճառով լնդերի մերսումն անփոխարինելի բուժական միջոց է բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների դեպքում (օրինակ՝ պարադոնտոզ)։ Ցանկալի բուժական արդյունքին հասնելու համար անհրաժեշտ բուժման տևողությունը մոտ 10 րոպե է, 10-15օր, տարեկան 1-2 անգամ։



