Գինեկոլոգիական լվացում / ցողարկում

Գինեկոլոգիական լվացում / ցողարկում

10 ֏

Մնացել է ընդամենը 1 հատ

1

Նկարագրություն

Գինեկոլոգիական լվացումն (ցողարկումն) իրականացվում է՝ առատ քանակությամբ հանքային ջրով (մոտ 20լ) հեշտոցի լվացման միջոցով։ Օրգանիզմի ռեակտիվության փոփոխման շնորհիվ՝ հանքային ջուրը նպաստում է բորբոքային պրոցեսների լավացմանը, նյութափոխանակության բարելավմանը, մենստրուալ ցիկլի կարգավորմանը, փոքր կոնքի շրջանի ցավերի բուժմանը։ Անպտղության որոշ դեպքերի ժամանակ հանքային ջուրը, իր տոնուսավորող ազդեցության շնորհիվ բերում է կոնքի օրգանների ակտիվ հիպերեմիայի, խթանում է ձվարանների աշխատանքը, վերացնում է մնացորդային երևույթները, կպումային պրոցեսները, վերականգնում է արգանդափողերի անցանելիությունը, իրականացնում է հեշտոցի սանացիա։ Այս ամենի արդյունքում գինեկոլոգիական լվացումները հիանալի արդյունք են տալիս այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսին են՝ սալպինգոօօֆորիտը, պերիմետրիտը, էնդոմետրիտը, տրիխոմոնալ կոլպիտը, էնդոցերվիցիտը, ցերվիցիտը, հետվիրահատական վիճակները՝ փոքր կոնքի կպումները, կպումային հիվանդությունը, արգանդի վզիկի բորբոքային էրոզիաները, առաջնային և երկրորդային անպտղությունները, արգանդի հիպոպլազիան և ինֆանտիլիզմը, դաշտանային ցիկլի խանգարումները (հիպեր-, հիպո- և ալգոմենորեաները), կլիմակտերիկ սինդրոմը։ Ցուցումն ու կատարման կարգը որոշվում է բուժող բժշկի կողմից։

Ձեզ նույնպես դուր կգա