
Աղիների լվացում (հոգնա)
1 ֏
Մնացել է ընդամենը 1 հատ
1
Նկարագրություն
Աղիների լվացումը՝ որպես բուժական միջոց սկսվել է օգտագործվել դեռ վաղ ժամանակներից։ Այժմ այս միջոցը լայնորեն կիրառվում է հիվանդանոցներում և առողջարաններում՝ մարսողական համակարգի որոշ հետազոտությունների և վիրահատությունների նախապատրաստման, հաստ աղու ստորին հատվածների կղանքային զանգվածի, թունավոր նյութերի ու օրգանիզմների, գազերի հեռացման, ինչպես նաև դեղորայքային միկրոհոգնայի նախապատրաստման նպատակով։ Արդյունքում՝ այս միջոցառումը կիրառվում է փորկապության և փորլուծության, ուղիղ աղու և հաստ աղու բորբոքային հիվանդությունների, փոքր կոնքի օրգանների որոշ այլ հիվանդությունների, մաշկային դրսևորումներով որոշ հիվանդությունների, նյութափոխանակության խանգարման ժամանակ։ Աղիների լվացում նշանակվում է միայն կոլոնոսկոպիա անցած անձանց։ Աղիների լվացման ցուցումն ու կատարման կարգը որոշվում է բուժող բժշկի կողմից։



