
Ջերմուկ
10 ֏
1
Նկարագրություն
Ջերմուկ առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելքում՝ ծովի մակարդակից 2080մ բարձրության վրա: Քաղաքը սփռված է ոչ մեծ սարահարթի վրա, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով: Կլիման տիպիկ լեռնային է. ամառը՝ զով, ձմեռը` երկար ու ձյունառատ, բայց՝ տաք, արևոտ ու հաճելի: Արևային օրերի տևողությունը 250-300 է։ 1925թ. Ջերմուկ է ուղարկվել առաջին գիտահետազոտական խումբը հանքային ջրի բուժական հատկություններն ու նրա ազդեցությունը հետազոտելու նպատակով: Եզրակացությունը միանշանակ էր. հանքային ջրի հիմքի վրա կարելի է հիմնել քաղաք-առողջարան: Ջերմուկի բուժական հիմնական գործոններն են բարենպաստ կլիման ու բարձրորակ հանքային ջուրը։
Ջերմուկ քաղաքը համարվում է Հայաստանի էկոլոգիապես մաքուր բնակավայրերից մեկը, հարուստ բուսականության շնորհիվ օդը հագեցած է թթվածնով: Կիրճը, որտեղ գտնվում է առողջարանային քաղաքը, զերծ է քամիներից: Ջերմուկի մեղմ կլիման թույլ է տալիս հանգստանալ և բուժվել տարվա բոլոր եղանակներին:
