
Ջրվեժ «Ջրահարսի վարսեր»
10 ֏
1
Նկարագրություն
Լեգենդի համաձայն՝ արքայադուստրը սիրահարված է լինում հովվին։ Թագավորն, իմանալով այդ մասին արգելում է աղջկան հանդիպել նրա հետ և փակում է աղջկան ամրոցում։ Արքայադուստրը, բացի հեքիաթային գեղեցկությունից և այլ առաքինություններից, ուներ փարթամ ու երկար մազեր։ Նա իր վարսերից պարան է պատրաստում, որով հովիվը բարձրանում է սիրեցյալի մոտ։ Մի օր թագավորը տեսնում է, թե ինչպես են սիրահարները հանդիպում, բարկանում է, հրամայում է կտրել արքայադստեր վարսերը և նետեզ կիրճը։ Աղջկա ճիչից ժայռը ճեղքվում է ու այդ հատվածում ջրվեժ է առաջանում։ Օրեր անց՝ արքայադուստրն անհետանում է։ Ասում են, որ նա նետել է կիրճը ու կորչել ջրի մեջ։ Այսօր էլ, ջրվեժի մոտ գտնվելիս, ոմանք լսում են շշնջոցներ. դա ջրվեժը նետված սիրահար արքայադուստրն է, որ ջրահարս է դարձել և ամեն երեկո կանչում է իր սիրեցյալին։



