Մանկական հոգեբան — 1 այցը

Մանկական հոգեբան — 1 այցը

5 000 ֏

Մնացել է ընդամենը 1 հատ

1

Նկարագրություն

Մանկական հոգեբանը մասնագետ է, որն օգնում է երեխաներին ու դեռահասներին, ինչպես նաև նրանց ծնողներին՝ հաղթահարել կյանքի դժվարությունները։ Այդուհանդերձ, մանկական հոգեբանի ծառայություններից օգտվում են ո՛չ միայն խնդիրներ լուծելու, այլ նաև ուղղորդման համար։ Մանկական հոգեբանը գիտի ամեն ինչ տարիքային զարգացման հոգեբանական առանձնահատկությունների մասին։ Մասնագետը հուշում է խնամակալներին, ինչպես բացահայտել երեխայի ներուժը և ինչպես ստեղծել երեխայի անձի զարգացման համար առավել նպաստավոր միջավայր։ Մանկական հոգեբանի գլխավոր առաջադրանքը երեխայի հոգեբանական առողջության պահպանումն է և անձնային ներուժի առավելագույն բացահայտումը։ Մասնագետը միշտ գործում է՝ ելնելով երեխայի շահերից և օգնում է ստեղծել բարենպաստ ու անվտանգ հոգեբանական միջավայր ընտանիքում, կրթական հաստատությունում և այլն։ Մանկական հոգեբանն իրականացնում է • Հուզական, վարքային և այլ խնդիրների ախտորոշում և կանխարգելում • Շտկող ծրագրերի մշակում • Երեխայի հոգեբանական վիճակի փոփոխությունների դիտարկում • Հաղորդակցություն ծնողների, երբեմն նաև ընտանիքի այլ անդամների հետ Մանկական հոգեբանն օգնում է • հաղթահարել տարիքին բնորոշ խնդիրները, • բարելավել հարաբերությունները հասակակիցների, ծնողների և հարազատների հետ • որոշել և բացահայտել երեխայի անհատական առանձնահատկությունները, ունակություններն ու խառնվածքը «Արարատ» մոր և մանկան առողջարանում մանկական հոգեբանի ծառայություններից օգտվելը բարենպաստ կլինի, եթե երեխայի մոտ առկա են. • Գիշերային վախեր • Անհանգիստ քուն • Վատ ախորժակ • Տրամադրության փոփոխականություն • Զարգացման հապաղում (այդ թվում խոսքային) • Վատ սովորություններ (եղունգներ կրծել, մատ ծծել և այլն) • Մթության վախ Մանկական հոգեբանների գործունեության ոլորտը մեծամասամբ ներառում է ծնողների խորհրդատվություն և աշխատանք երեխաների հետ՝ որոշակի տեղային խնդիրների լուծման ուղղությամբ։ Այդ թվում՝ • Բազմապիսի վախեր • Դեպրեսիվ և տագնապային վիճակներ • Տրավմատիկ հուզական իրադարձություններից հետո (օր.՝ հարազատի կորուստ) սթրեսային վիճակ • Թուլակամություն • Անկարգապահություն • Անուշադրություն • Գերակտիվություն • Հաղորդակցման դժվարություն • Ագրեսիվ վարք բնականոն և սթրեսային իրավիճակներում • Մանկապարտեզում, դպրոցում, այլ ցանկացած անծանոթ միջավայրում ադապտացիայի դժվարություններ • Ծնողների հետ հաղորդակցման կորուստ (նաև հետկոնֆլիկտային)

Ձեզ նույնպես դուր կգա