
Աղի սենյակ (Հալոթերապիա) — 1–5 այցը
2 000 ֏
Մնացել է ընդամենը 1 հատ
1
Նկարագրություն
Հալոթերապիան ոչ դեղորայքային բուժական մեթոդ է, որը հիմնված է ստորգետնյա աղային քարանձավների պայմաններին մոտարկված արհեստական միկրոկլիմայի վրա։ Բուժական մեխանիզմը հիմնված է նատրիումի քլորիդի բացասական լիցքավորված աէրիոնների և հիդրոաէրիոնների բուժական ազդեցության վրա։ Աէրիոնները ներթափանցում են շնչական համակարգ և թոքային ալվեոլների միջոցով մասնակի ներծծվում են արյան մեջ՝ այդպիսով ազդեցություն գործելով ողջ օրգանիզմի վրա։ Բացասական իոնների ազդեցությամբ արագանում է թարթչավոր էպիթելների տատանողական շարժումները (շնչուղիները մաքրվում են)։ Նատրիումի քլորիդի բարձր կոնցենտրացիան օդի մեջ պաշտպանում է վերին շնչուղիները և նպաստում է հեղուկի արտազատմանը։ Արդյունքում, բորբոքային հիվանդությունների ժամանակ չոր հազը վերածվում է թաց հազի, և հետագայում հազի լավացման։ Արտաքին շնչառության լավացումը, թոքերի նյութափոխանակային ֆունկցիայի նորմալացումը հանգեցնում են գազափոխանակության լավացման, հյուսվածքային շնչառության արդյունավետության բարձրացման։ Բացասական իոնների ազդեցությամբ դանդաղում են օրգանիզմի վեգետատիվ ֆունկցիաները, տեղի է ունենում արյան pH մեղմ հիմնայնացում, բարձրանում է արյան մեջ կատեխոլամինների մակարդակը, նորմալանում է ադրենոռեցեպտորների զգայունությունը կատեխոլամինների նկատմամբ։ Բացասական իոններն ունենում են բարենպաստ հոգեբանական ազդեցություն մարդու վրա՝ նորմալացնելով ացետիլխոլինի և սերոտոնինի փոխանակությունը։ Նատրիումի քլորիդի բացասական հիդրոիոններն պոտենցում են ադրենալինի ազդեցությունը, պահպանում են ծայրամասային անոթների տոնուսը, ազդում են նյարդամկանային գրգռման վրա։ Բարելավվում է լյարդի հակատոքսիկ ֆունկցիան, կարգավորվում է միկրոբային իմունիտետը, բարձրանում է ոչ-սպեցիֆիկ պաշտպանությունը, նորմալանում է սպիտակուցային և լիպիդային փոխանակությունը։ Հալոթերապիան առաջնային կանխարգելման միջոց է։ Բուժման կուրսը նաև նպաստում է տարբեր խրոնիկ հիվանդությունների բարդությունների կանխարգելմանը, երկարաձգում է ախտադադարը, նպաստում է ներքին օրգանների միջին և թեթև ծանրության աստիճանի հիվանդությունների բուժմանը։
Հալոթերապիան հատկապես արդյունավետ է այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին են. Վեգետոանոթային դիստոնիան, նևրոզները, հիպերտոնիան և հիպոտոնիան, շնչառական օրգանների սուր և խրոնիկ հիվանդությունները (ռինիտ, ֆարինգիտ, լարինգիտ, տրախեիտ, սինուսիտ, ադենոիդիտ), թոքերի խրոնիկ հիվանդությունները (խրոնիկ բրոնխիտ, թոքաբորբեր, բրոնխիալ ասթմա), ալերգիաներ, պոլինոզները, մաշկաբանական հիվանդությունները (էկզեմա, նեյրոդերմիտ, փսորիազ, ռոզացեա)։ Բուժման կուրսը 5-15 օր, կուրսի կրկությունը՝ 6 ամիս անց։



