
Տրանսկրանիալ մագնիսային խթանում (ՏՄԽ)
3 000 ֏
Մնացել է ընդամենը 1 հատ
1
Նկարագրություն
Տրանսկրանիալ մագնիսային խթանումը (ՏՄԽ) ժամանկակից ոչ ինվազիվ մեթոդ է, որ թույլ է տալիս խթանել գլխուղեղի վնասված հատվածի նյարդային բջիջները, ինչը հանգեցնում է նրանց ակտիվացման։ Կիրառվում է երեխաների և մեծահասակների մի շարք հիվանդությունների բուժման մեջ։ Երեխաների շրջանում լայնորեն կիրառվում է ալալիայի, դիզարթրիայի, խոսքի և հոգեխոսքային զարգացման հապաղման, հոգեկան զարգացման հապաղման, մանկական աֆազիաների, վաղ մանկական աուտիզմի, աուտիզմի սպեկտրի խանգարումների, մտավոր հետամնացության, գենետիկ համախտանիշների, լոգոնևրոզների, էնցեֆալոպաթիաների, էպիլեպսիայի դեպքում։ Մեծահասակների ցուցված է գանգուղեղային վնասվածքների, ինսուլտների, գլխուղեղի վիրահատությունների հետվիրահատական վերականգնման, նյարդային համակարգի այլ վնասումների դեպքում, որոնք հանգեցնում են աֆազիայի, դիզարթրիայի, ապրաքսիայի, ագնոզիայի, մտածողության խանգարման, ագրաֆիայի, ալեկսիայի։ ՏՄԽ-ն լայնորեն կիրառվում է դեպրեսիաների բուժման մեջ, այդ թվում դեղորայք կայուն դեպքերի ժամանակ։ Արդյունավետ է նաև առաջնային տիպի գլխացավերի և նևրոզների դեպքում։ Կախված հիվանդությունից և ցուցումներից, բուժման կուրսը կարող է տևել 10-30 օր, տարեկան 1-3 անգամ։



