
Չոր ածխաթթվային լոգանք — 1–5 այցը
3 000 ֏
Մնացել է ընդամենը 1 հատ
1
Նկարագրություն
Չոր ածխաթթվային լոգանքը ածխածնի երկօքսիդի կիրառմամբ բուժական մեթոդ է, որի ընթացքում որոշակիորեն բարձրանում է ածխաթթու գազի պարունակությունը արյունատար համակարգում, ինչին ի պատասխան ակտիվանում են մի շարք բարեբեր գործընթացներ. ակտիվանում է հյուսվածքների հագեցումը թթվածնով, բարձրանում է անոթների պատերի տոնուսը, բարելավվում է երակային արյան հոսքը, ակտիվանում է լիմֆատիկ համակարգի աշխատանքը և տոքսինների դուրսբերումը, արագանում է վերքերի լավացումը, արգելակվում են բորբոքային գործընթացները, մաշկը դառնում է ավելի էլաստիկ և ճկուն։ Ներկայիս տեխնոլոգիաներով չոր ածխաթթվային լոգանքի իրականացումը թույլ է տալիս այն իրականացնել նույնիսկ ինֆարկտ տարած անձանց շրջանում։ Կոմպենսատոր մեխանիզմների ակտիվացման շնորհիվ ածխաթթվային լոգանքը կիրառվում է ինչպես տեղային (այրվածքների, երակների վարիկոզ լայնացման բուժման), այնպես էլ համակարգային (անքնության, խրոնիկ սթրեսի, խրոնիկ հոգնածության համախտանիշի բուժման, իմունիտետի վերականգնման) բուժական ազդեցության նպատակով։
Չոր ածխաթթվային լոգանքը ցուցված է արյունատար համակարգի հիվանդությունների (ստենոկարդիա, հիպերտոնիա), ստորին վերջույթների անոթների, թրոմբագոյացման, խրոնիկ բրոնխիտի, ասթմայի թեթև ձևերի, նևրոզների, ծանր ֆիզիկական լարվածության, գերհոգնածության, վահանաձև գեղձի, սեռական գեղձերի ֆունկցիաների խանգարման ու ճարպակալության կանխարգելման և բուժման համար։ Ինչպես նաև հոգեհուզական ծանրաբեռնվածությունը հանելու, հոդային հիվանդությունների, ողնաշարի խնդիրների, ուրոլոգիական հիվանդությունների (բակտերիալ ինֆեկցիաների, պրոստատիտի), կանանց փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների, շաքարային դիաբետի սկզբնական փուլերի, մաշկային հիվանդությունների (փսորիազ, դերմատոզ, այրվածքային վնասվածքների և վերքերի բուժման մեջ։
Բուժման տևողությունը կախված ցուցումից 5-15 օր է, տարեկան 2-3 անգամ։



